Գաղտնիության Քաղաքականություն
Ընդհանուր Դրույթներ
Սույն գաղտնիության քաղաքականությունը գործում է այն տեղեկատվության նկատմամբ, որը «ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՅՐ» անհատ ձեռնարկատերը (պետական գրանցման համար և ամսաթիվ՝ 269.1152476, 18-11-2020թ., ՀՎՀՀ՝ 35206239, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց փ./Շ/31/1) (այսուհետ՝ «Ընկերություն») կարող է ստանալ Ընկերությանը պատկանող «Orig Inn» բջջային հավելվածից (այսուհետ՝ «Առցանց խանութ») օգտվողի (այսուհետ՝ «Օգտատեր») վերաբերյալ։
Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց բջջային հավելվածների համար, որոնց Օգտատերը կարող է անցնել Առցանց խանութում առկա հղումներով։
Գրանցվելով Առցանց խանութում և Ընկերությանը փոխանցելով իր անձնական տվյալները՝ Օգտատերն անվերապահորեն համաձայնում է սույն քաղաքականության և դրա պայմանների հետ: Գաղտնիության քաղաքականության որևէ պայմանի հետ համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է զերծ մնա Առցանց խանութից օգտվելուց:
Ընկերությունն Օգտատիրոջ անձնական տվյալները հավաքում է այն ժամանակ, երբ վերջինս դրանք նշում է Առցանց խանութում, ուղարկում է էլեկտրոնային փոստով կամ տեղեկացնում անձամբ: Անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն՝ Օգտատերը կարող է ցանկացած ժամանակ պահանջել փոփոխել, թարմացնել կամ հեռացնել իր անձնական տվյալները:
Սկզբունքներ
Տվյալների որակը
Անձնական տվյալները պետք է՝
- Ձեռք բերվեն և մշակվեն արդար ու օրինական ճանապարհով,
- Պահպանվեն հատուկ և օրինական նպատակների համար ու չօգտագործվեն այլ նպատակներով,
- Լինեն համարժեք, համապատասխան և չգերազանցեն դրանց պահպանման նպատակների սահմանները,
- Լինեն ճշգրիտ և անհրաժեշտության դեպքում պահվեն թարմացված վիճակում,
- Պահպանվեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին` ոչ ավելին, քան անհրաժեշտ է տվյալների պահպանման նպատակներով:
Տվյալների անվտանգությունը
Համապատասխան անվտանգության միջոցներ պետք է ձեռնարկվեն Ընկերության մոտ պահվող անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից կամ պատահական կորստից, ինչպես նաև չթույլատրված մուտքից, փոփոխումից կամ տարածումից պաշտպանելու համար:
Տվյալների սուբյեկտների լրացուցիչ երաշխիքները
Օգտատերը պետք է հնարավորություն ունենա՝
- Պարզելու անձնական տվյալների ավտոմատացված ֆայլի գոյությունը, դրա հիմնական նպատակները, ինչպես նաև ֆայլի վերահսկիչի ինքնությունը, բնակության և աշխատանքի հիմնական վայրերը,
- Ողջամիտ պարբերականությամբ և առանց ավելորդ հետաձգման կամ ծախսի ստանալու հաստատում, թե արդյոք իրեն առնչվող անձնական տվյալները պահպանվում են ավտոմատացված տվյալների ֆայլում, ինչպես նաև ստանալու այդ տվյալները իր համար մատչելի ձևով,
- Անհրաժեշտության դեպքում հասնելու այդ տվյալների ուղղմանը կամ ոչնչացմանը, եթե դրանք մշակվել են օրենքով սահմանված դրույթների խախտմամբ,
- Օգտվելու իրավական պաշտպանությունից այն դեպքերում, երբ հաստատման հարցումը կամ, կախված հանգամանքներից, տվյալների ստանալը, ուղղումը կամ ոչնչացումը չեն կատարվել:
Հիմնական Հասկացություններ
- Անձնական տվյալ: Օգտատիրոջը վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը,
- Անձնական տվյալների մշակում: Անկախ իրականացման ձևից և եղանակից ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալների հավաքման, պահպանման, օգտագործման, փոխանցման, ոչնչացման և այլն հետ,
- Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց: Անձնական տվյալները այլ անձանց փոխանցելուն ուղղված գործողություն,
- Անձնական տվյալների օգտագործում: Անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ ծառայություններ մատուցելը,
- Անձնական տվյալների ոչնչացում: Գործողություն, որի արդյունքում հնարավոր չէ վերականգնել տվյալները,
- Օգտատեր: Ընկերությանը պատկանող բջջային հավելվածն օգտագործող չափահաս ֆիզիկական անձ,
- Բջջային հավելված: App Store-ում և/կամ Google Play-ում գտնվող «Orig Inn» բջջային հավելվածը,
- Անձնական տվյալների պաշտպանություն: Տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիր, որոնք ուղղված են անձնական տվյալների պաշտպանությանը:
Անձնական Տվյալներ, Որոնք Ստանում և Մշակում Է Ընկերությունը
Սույն քաղաքականության շրջանակներում Օգտատիրոջ անձնական տվյալներն են՝
- Հեռախոսահամարը,
- Անուն, ազգանունը,
- Հասցեն,
- Էլեկտրոնային փոստի հասցեն,
- Ծննդյան ամսաթիվը,
- Բանկային ռեկվիզիտները,
- Առցանց խանութում Օգտատիրոջ կատարած գնումների պատմությունը,
- Առաքման հասցեները,
- Օգտատիրոջ էլեկտրոնային նամակագրությունը Ընկերության հետ:
Օգտագործման տվյալները: Տվյալները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են Ընկերությանը Առցանց խանութից օգտվելու ընթացքում:
- Օգտատիրոջ կողմից կատարված գործողությունները,
- Այցելության ժամանակահատվածը,
- IP հասցեն,
- Cookie-ների տվյալները:
Օգտատիրոջ Անձնական Տվյալների Հավաքման և Մշակման Նպատակները
Ընկերությունը հավաքում և պահպանում է միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման և Օգտատիրոջ հետ կնքված պայմանագրերի կատարման համար:
Ընկերությունն օգտագործում է Օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝
- Օգտատիրոջ նույնականացում,
- Պատվերների ձևակերպում և առաքում,
- Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատում,
- Առցանց խանութի աշխատանքի որակի բարելավում,
- Այլ նպատակներով, որոնք կարող են նախատեսվել Կողմերի միջև կնքված պայմանագրով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ:
Անձնական Տվյալների Մշակման և Երրորդ Անձանց Փոխանցման Պայմանները
Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
Ընկերությունն իրավունք ունի Օգտատիրոջ անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց հետևյալ դեպքերում՝
- Օգտատերը տվել է իր համաձայնությունը,
- Փոխանցումն անհրաժեշտ է պատվերի առաքման համար (օրինակ՝ սուրհանդակային ծառայություններին),
- Օրենքով սահմանված այլ դեպքերում:
Ընկերությունը չունի վերահսկողություն և չի ստանձնում պատասխանատվություն երրորդ անձանց կայքերի գաղտնիության քաղաքականության համար:
Օգտատիրոջ Անձնական Տվյալների Պաշտպանության Համար Կիրառվող Միջոցները
Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները անձնական տվյալների պաշտպանության համար՝ համաձայն օրենսդրության պահանջների:
Կողմերի Իրավունքները և Պարտականությունները
Օգտատերն իրավունք ունի՝
- Ստանալ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն,
- Պահանջել անձնական տվյալների ուղղում կամ ոչնչացում,
- Հետ կանչել անձնական տվյալների մշակման համար տրված համաձայնությունը:
Ընկերությունը պարտավոր է՝
- Օգտագործել տվյալները բացառապես նշված նպատակներով,
- Ապահովել տվյալների գաղտնիությունը,
- Կատարել օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները:
Վեճերի Լուծման Կարգը
Սույն գաղտնիության քաղաքականության կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե վեճը չի լուծվում, այն կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի քննությանը:
Գաղտնիության քաղաքականության նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:
Այլ Դրույթներ
Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից Առցանց խանութում գրանցման պահից:
Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը: Նոր
խմբագրությունն ուժի մեջ է մտնում Առցանց խանութում տեղադրելու պահից:
Գաղտնիության քաղաքականությունը կազմված է հայերենով, ռուսերենով, անգլերենով և պարսկերենով: Տարբեր
լեզուների տեքստերի միջև տարընթերցումների դեպքում առավելությունը տրվում է հայերեն տարբերակին: